Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը կրկին շփվում են իրար հետ. People

Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը կրկին շփվում են իրար հետ. People

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասաններ Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը սկսել են կրկին շփվել միմյանց հետ պաշտոնական բաժանումից վեց ամիս հետո: Հաշտվելու գլխավոր պատճառն այն Է, որ ընտանեկան վեճերը դադարել են հայտնվել մամուլում եւ խանգարել ամուսնալուծական դատավարությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:   
«Նա (Փիթը) սկսել Է իրեն շատ ավելի երջանիկ զգալ: Նա թեթեւություն Է զգում, որ ամեն ինչ այլեւս տնից դուրս չի գալիս»,- մարտի 22-ին հայտնել Է People հանդեսը՝ վկայակոչելով մի աղբյուր: Վերջինիս տվյալներով՝ զույգի միջեւ տարաձայնությունների սրությունն այնպիսի նրբաբնույթ հարցերում, ինչպիսիք են ունեցվածքի բաժանումը եւ երեխաների նկատմամբ խնամակալության կարգի սահմանունը, աստիճանաբար մարել Է:    
«Ծանր ժամանակներ Էին, բայց նրանց հաջողվել Է հաղթահարել դրանք: Այդ ուղղությամբ աշխատանքն առաջ Է շարժվում»,- հավելել Է աղբյուրը: 
Այս տեղեկությունները հաստատվում են վերջերս ABC հեռուստաընկերությանն Անջելինա Ջոլիի տված հարցազրույցը: Դերասանուհին եւ ռեժիսորը, վերջապես, իրեն թույլ Է տվել վերստին Բրեդին հիանալի հայր համարել իրենց վեց երեխաների համար:
Հունվարին 41-ամյա Ջոլին եւ 53-ամյա Փիթը համաձայնության են եկել հետագայում ամուսնալուծական դատավարությունը վարել բացարձակ գաղտնի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am