Իսրայելը դատապարտել է Էրդողանի կողմից նացիզմի մասին հայտարարությունները
13:10, 23 Մարտ 2017
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Գերմանիան և Նիդերլանդները նացիզմի մեջ մեղադրելը անհանգստացրել է Իսրայելին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գերմանական Deutsche Welle-ն, խնդրի մասին խոսել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության խոսնակը:
ԱԳՆ խոսնակը դատապարտել է Գերմանիան նացիստական գործելաոճի մեջ գործելու կապակցությամբ հնչեցված մեղադրանքները: Նա նշել է, որ նման համեմատությունները արժեզրկում են Հոլոքոստի հիշատակը և դեմ են Իսրայելին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում