Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ԱԺ քառօրյայի հերթական նիստը ևս չմեկնարկեց քվորում չլինելու պատճառով

ԱԺ քառօրյայի հերթական նիստը ևս չմեկնարկեց քվորում չլինելու պատճառով

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի հերթական նիստը չմեկնարկեց քվորումի բացակայության պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ժամը 12:00-ի դրությամբ նիստին մասնակցելու համար գրանցվել էր 13 պատգամավոր: Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 66 պատգամավորի ներկայություն:

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ պատգամավորների գրանցումը կշարունակեն մինչև քվորում ապահովելը, սակայն ոչ ավելի, քան երեք ժամ:

Խորհրդարանական հերթական քառօրյայի նախորդ երեք նիստերը ևս չեն կայացել, քանի որ հնարավոր չի եղել քվորում ապահովել: Պատգամավորները օրենսդիրի աշխատանքներին չեն ներկայանում, քանի որ մասնակցում են ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավին, որը մեկնարկել է մարտի 5-ից:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am