Վարչապետը Վլադիմիր Գասպարյանին հորդորեց ճանապարհային ոստիկանության ոլորտը վերցնել անձնական հսկողության ներքո
13:43, 23 Մարտ 2017
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ուշադրությունը հրավիրեց Ճանապարհային ոստիկանության հետ կապված խնդիրների վրա: «Պարոն Գասպարյան, խնդրում եմ ուշադրություն դարձնել՝ վերջին ժամանակներս Ճանապարհային ոստիկանության հետ կապված բողոքները շատացել են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կառավարության նիստում նշեց վարչապետը:
Կարեն Կարապետյանը Վլադիմիր Գասպարյանին հորդորեց ոլորտը վերցնել սեփական հսկողության ներքո:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում