Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ընտրելու իրավունք ունեցող կանանց մեծամասնությունը նախընտրում է «Ծառուկյան» դաշինքին

Ընտրելու իրավունք ունեցող կանանց մեծամասնությունը նախընտրում է «Ծառուկյան» 
դաշինքին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի Հանրապետական կուսակցությանը եւ «Ծառուկյան» դաշինքին կանայք ավելի շատ են նախընտրություն տալիս, քան տղամարդիկ: Արդյունքները «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի կատարած հետազոտությանն են, ըստ որի` ՀՀԿ-ին նախընտրություն են տալիս կանանց 58,5, իսկ «Ծառուկյան» դաշինքին՝ 57,5 տոկոսը:

«Նախկինում կանանց ամենաշատ ձայները հավաքում էր Գագիկ Ծառուկյանը, սակայն հիմա նա բավականին համեստ տոկոսներ է հավաքում: Եթե առաջ կանանց 50 տոկոսից ավելին նախընտրում էր ԲՀԿ-ին, հիմա նրանց թիվը հասել է 40 տոկոսի, իսկ ՀՀԿ-ին բաժին է ընկնում ընտրող կանանց 38 տոկոսը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:

Սոցիոլոգն անդրադարձավ մյուս քաղաքական ուժերին եւս: Խոսելով «Ելք» դաշինքի մասին` նա փաստում է, որ թյուր է հասարակության մեջ ձեւավորված այն կարծիքը, թե դաշինքին ձայն տվողների մեծ մասը կլինեն երիտասարդները: Ըստ վիճակագրության` «Ելք»-ի ընտրազանգվածի միայն 12,5 տոկոսն են մինչեւ 29 տարեկանները. մեծամասնությունը` 60 տոկոսը, 30-59 տարեկաններն են: «Նույնը կարելի է տեսնել Կոմկուսի մոտ, որի ընտրազանգվածի 88 տոկոսը թոշակառուներն են: Հետաքրքիր է նաև «Ազատ դեմոկրատներ»-ի դեպքում, որոնց կարգախոսն է «Եվրոպա՝ առանց վիզա»: Մեզ թվում էր այդ կարգախոսի առումով երիտասարդները պետք է Դեմոկրատներին ձայն տային, սակայն տեսնում ենք, որ ընտրողների ցուցակում  երիտասարդներ չկան` բոլորը հասուն տարիքի են»,-նկատեց Ադիբեկյանը:

Սոցհարցումը կատարվել է 3000 ընտրողների շրջանում:  Հարցմանը մասնակցել են բոլոր 13 ընտրատարածքներում ընդգրկված մարդիկ`  համապատասխան իրենց բնակչության թվաքանակին:

Լիանա Անդրեյան

Լուսինե Թադեւոսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am