Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Բրյուսելի ահաբեկչությունից տնտեսական վնասը կազմել Է 2,5 մլրդ եվրո

Բրյուսելի ահաբեկչությունից տնտեսական վնասը կազմել Է 2,5 մլրդ եվրո

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016 թվականի մարտի 22-ին Բրյուսելում իրականացված ահաբեկչական գործողությունների միագումար տնտեսական վնասը կազմում Է մոտավորապես 2,5 մլրդ եվրո կամ ՀՆԱ-ի գրեթե 0,6 տոկոսը. այս գնահատականը հրապարակել Է Բելգիական ձեռնարկությունների դաշնությունը:
2016-ի մարտի 22-ին երկու մահապարտներ պայթյուններ իրականացրին Բրյուսելի օդանավակայանում, իսկ մեկ ժամ անց եւս մեկ ահաբեկիչ եվրոպական թաղամասում ռումբ պայթեցրեց մետրոյի Մալբեկ կայարանում: Ահաբեկչության հետեւանքով զոհվեց 32 մարդ, եւս 320-ը վերքեր ստացան: Ինչպես պարզել Է հետաքննությունը, նրանք բոլոր կապված Էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, ինչպես նաեւ ահաբեկչական նույն այն խմբի անդամներն Էին, որը 2015 թվականի նոյեմբերի 13-ին ահաբեկչական գործողություններ Էր իրականացրել Փարիզում:
Բելգիական ձեռնարկությունների դաշնության տվյալներով՝ միջադեպերի հետեւանքով առավել մեծ վնասը զբոսաշրջիկների հոսքի կրճատման պատճառով կրել են ռեստորանա-հյուրանոցային ծառայությունների սեկտորը, մանրածախ առեւտուրը եւ տրանսպորտը: 
Դրա հետ մեկտեղ, Բելգիայի Ազգային բանկի գնահատման համաձայն, որը մեջբերում Է RTBF հեռուստառադիոընկերությունը, ահաբեկչական գործողությունների հասցրած տնտեսական վնասը կազմել Է շուրջ 800 մլն եվրո կամ ՀՆԱ-ի 0,2 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am