Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

«Քեյ Փի Էմ Ջի»-ն կներկայացնի Հայաստանի ներդրումային միջավայրը միջազգային հարթակներում

«Քեյ Փի Էմ Ջի»-ն կներկայացնի Հայաստանի ներդրումային միջավայրը միջազգային 
հարթակներում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունում վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու «Քեյ Փի Էմ Ջի» բաժնետիրական ընկերության միջև ստորագրվել է Պայմանավորվածությունների մասին հուշագիր: Այն ստորագրել են Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և «Քեյ Փի Էմ Ջի» ընկերության Ռուսաստանի ու ԱՊՀ մյուս երկրների գործընկերների անդամ Վիկտոր Ակուլյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հուշագրի համաձայն՝ «Քեյ Փի Էմ Ջի»-ն պատրաստելու է Հայաստանի ներդրումային ու գործարար միջավայրը ներկայացնող տեղեկատվական նյութեր, որոնք ներկայացվելու են միջազգային տարբեր հարթակներում: «Քեյ Փի Էմ Ջի»-ն աշխարհի ամենախոշոր միջազգային խորհրդատվական աուդիտորական ընկերություններից մեկն է, գործում է մոտ 160 երկրում, այդ թվում ՀՀ-ում:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am