Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Մեծ Բրիտանիայում աշխատող կին թոշակառուների թիվը չորս տարում կրկնապատկվել Է

Մեծ Բրիտանիայում աշխատող կին թոշակառուների թիվը չորս տարում կրկնապատկվել Է

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում 70-ից բարձր տարիքի աշխատող կանանց թիվը 2012 թվականից մինչեւ 2019 թվականն ընկած ժամանակաշրջանում կրկնակի ավելացել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Guardian-ը:
Ինչպես ցույց Է տալիս Hargreaves Lansdown ներդրումային ֆիրմայի ուսումնասիրությունը, որը հիմնված Է Միացյալ Թագավորության Ազգային վիճակագրական ծառայության (ONS) վիճակագրական տվյալների վրա, 70-ամյա բրիտանացի տղամարդկանց 15,5 տոկոսը դեռեւս աշխատում Է: 2012 թվականին այդ ցուցանիշը կազմում Էր 10 տոկոս: Կենսաթոշակային տարիքի աշխատող կանանց թվի ավելացումն ավելի նշանակելի Է. 2016 թվականին՝ 11,3 տոկոս՝ 2012 թվականի 5,6 տոկոսի համեմատությամբ: 
Աշխատող թոշակառուների թվի աճը կարող Է կապված լինել այն բանի հետ, որ 2011 թվականին չեղարկվել Է պարտադիր թոշակավորումը: Բազմաթիվ տարեց աշխատողներ պնդում են, որ իրենք երջանիկ են աշխատանքային գործունեությունը շարունակելու համար, սակայն փորձագետները նշում են, որ թոշակառուները, հատկապես կանայք, ունեն ոչ մեծ խնայողություններ, ցածր թոշակ են ստանում, ուստի հարկադրված են աշխատել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am