Զբոսաշրջիկները տեսագրել են, թե ինչպես են լողում վիթխարի կոկորդիլոսների հետ
17:12, 23 Մարտ 2017
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից երկու զբոսաշրջիկներ երկու օր անցկացրել են Մեքսիկայի ափերի մոտ՝ լողալով կոկորդիլոսների հետ եւ տեսագրել դա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Daily Mail-ին:
Էնդրյու Թրեյսը Լոնդոնից եւ Ուիլյամ Դրամմը Կոլորադոյից դայվինգով են զբաղվել Յուկատան թերակղզու ափերի մոտ: Զբոսաշրջիկների խոսքով՝ ջրում իրենք հանդիպել են մոտավորապես 12 կոկրդիլոսների: Դրանցից ամանախոշորի երկարությունը հասնում Էր չորս մետրի:
Տղամարդկանց մոտ գտնվել Է հատուկ ուսուցված մարդ, որը վանում Էր գիշատիչներին, եթե դրանք շատ Էին մոտենում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում