Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայաստանը և ՀԲ-ն գյուղատնտեսական դրամաշնորհի համաձայնագիր են ստորագրել

Հայաստանը և ՀԲ-ն գյուղատնտեսական դրամաշնորհի համաձայնագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարությունում մարտի 23-ին տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ֆինանսերի նախարար Վարդան Արամյանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ներկայացուցիչների միջև: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,  Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (Համաշխարհային բանկ) միջև ստորագրվել է 1.8 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով «Գյուղատնտեսական քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման ծրագիր» դրամաշնորհի համաձայնագիրը: Դրամաշնորհային միջոցները տրամադրվել են որպես դոնոր հանդես եկող Ճապոնիայի կողմից «Քաղաքականության և մարդկային ռեսուրսների զարգացման հատուկ հիմնադրամ» հավատարմագրային հիմնադրամի շրջանակներում: Նշյալ համաձայնագիրը հայկական կողմից ստորագրել է  ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, իսկ Համաշխարհային բանկի կողմից՝ Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Լորա Ի. Բեյլին:

 

Ծրագրի նպատակն է հզորացնել ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի մոնիտորինգի և գնահատման կարողությունները և համակարգերը՝ վերջինիս հնարավորություն տալով իրականացնել փաստերի վրա հիմնված գյուղատնտեսական քաղաքականության վերլուծություններ և ձևակերպում:

Ծրագիրը կազմված է երկու բաղադրիչներից՝ «Փաստերի վրա հիմնված քաղաքականության մշակման վերլուծության և ձևավորման համար կարողությունների զարգացում» և «Ծրագրի կառավարում և վարչարարություն, մոնիտորինգ, գնահատում և գիտելիքների տարածում»:

Նախարար Արամյանը իր գոհունակությունն է հայտնել Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի հետ համագործակցության համար:

«Ստորագրեցինք համաձայնագիր Համաշխարհային բանկի հետ. 1.8 միլիոն դոլարի չափով դրամաշնորհ, որը տրվելու է Հայաստանի Հանրապետությանը Համաշխարհային բանկի կողմից: Հիմնականում դրամաշնորհը ուղղվելու է գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը և, ամենակարևորը, գյուղատնտեսության նախարարության կարողությունների զարգացմանը», - նշել է Վարդան Արամյանը:

«Հայաստանի Հանրապետության կառավարությունն ունի Համաշխարհային բանկի խմբի հետ երկար տարիների համագործակցության պատմություն: Մենք միասին աշխատում ենք գյուղատնտեսության ոլորտում ավելի քան երկու տասնամյակ: Այսօր ստորագրվեց մի շատ կարևոր դրամաշնորհի համաձայնագիր, որը, վստահ ենք, մեծապես կաջակցի գյուղատնտեսական ոլորտում խնդիրների հաղթահարմանը», - ասել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Լորա Ի. Բեյլին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am