Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հայտնի է Լոնդոնի ահաբեկչության հեղինակի ինքնությունը

 Հայտնի է Լոնդոնի ահաբեկչության հեղինակի ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի տարածքում` Վեստմինստերյան պալատի տարածքում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը 52-ամյա Խալեդ Մասուդն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով բրիտանական լրատվամիջոցները, Մասուդը ծնվել է Քենթում: Նա նախկինում անցել է ապօրինի զենք կրելու, ինչպես նաև հանրային կարգը խախտելու գործերով:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ահաբեկչության համար պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

 Մարտի 22-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի տարածքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, 40-ավել մարդ վիրավոր է: Ահաբեկչության հետևանքով դադարեցվել էր Համայնքների պալատի նիստը, իսկ պատգամավորներին հրահանգվել էր չլքել խորհրդարանի շենքը:

Համայնքների պալատի առաջնորդ Դեյվիդ Լիդինգթոնը պատգամավորներին հայտնել էր, որխորհրդարանի տարածքում ոստիկան է դանակահարվել, իսկ կասկածյալի ուղղությամբոստիկանները կրակոցներ են արձակել: Բրիտանական ոստիկանությունը հաղորդել է, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է: Հարձակվողը վնասազերծվել է ոստիկանների կողմից, սակայն մինչ այդ նա մեքենան վարել էանցորդների ուղղությամբ, ինչից հետո դուրս է եկել մեքենայից և դանակահարել ոստիկանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am