Արամ Առաջինն ընդունել է Լիբանանի Լատին համայնքի նոր առաջնորդին
18:16, 24 Մարտ 2017
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիոկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին վեհափառն ընդունել է Լիբանանի Լատին համայնքի նոր առաջնորդ Տ. Սեզար եպիսկոպոս Եսայեանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Անթիլիասից, Վահափառը ողջունել է վերջինիս նշանակումը և մաղթել, որպեսզի նա Լիբաբնի հայության հետ սերտ գործակցություն հաստատի:
Տ. Սեզար եպիսկոպոս Եսայեանին ուղեկցում էր Հայ Կաթողիկէ Համայնքի Պատրիարքական փոխանորդ Գերապայծառ Գէորգ Եպս. Ասատուրեանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայ առաքելական եկեղեցու և Հայ Կաթողիկե եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև Լիբանանի ընդհանուր կացությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում