Բունդեսթագի նախագահը Էրդողանի քայլերը հակասահմանադրական է համարում
12:34, 28 Մարտ 2017
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթը կարծիք է հայտնել այն մասին, որ Թուրքիայում ռազմական ձախողված հեղաշրջմանը հաջորդած ժամանակահատվածում թուրքական կառավարության կողմից ձեռնարկած քայլերը «հեղաշրջում են դարձել ժողովրդավարության դեմ»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Լամերտը նշել է, որ Էրդողանն ու Թուրքիայի կառավարությունը ծրագրել են երկրում ժողովրդավարական համակարգը վերածել բռնապետականի: Նրա խոսքով`Էրդողանի ձեռնարկած քայլերը դեմ են երկրի սահմանադրությանը: «Կա վտանգ, որ երկրորդ հեղաշրջումը կարող է հաջողությամբ ավարտվել»- նշել է նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում