Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում
14:46, 28 Մարտ 2017
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Բքի և առատ ձյան պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:
Ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ճանապարհները բաց են:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում