NASA-ն ցուցադրել Է, թե «Դեբի» ավերիչ ցիկլոնն ինչ տեսք ունի տիեզերքից
10:46, 29 Մարտ 2017
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ն հրապարակել Է «Դեբի» ցիկլոնի տեսագրությունը, որը նկարահանվել Է Միջազգային տիեզերակայանից: Տեսահոլովակը զետեղված Է օդատիեզերական գործակալության YouTube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Դեբի» արեւադարձային ցիկլոնն Ավստրալիայի հյուսիս-արեւելքում մոլեգնել Է մարտի 28-ին: Ազգային օդերեւութաբանական բյուրոյի տվյալներով՝ Էպիկենտրոնում քամու արագությունը հասել Է ժամում 260 կիլոմետրի:
Երկրի իշխանությունները հայտնել են, որ քամու պոռթկումներն ընդարձակ սողանքների պատճառ են դարձել Քվինսլենդի նահանգում, ավելի քան 30 հազար տեղացի բնակիչներ հարկադրված են եղել լքելու տները:
Ցիկլոնը պատճառել Է լուրջ ավերածություններ, ինչպես նաեւ առաջացրել Է տեղատարափ անձրեւներ:
Մարտի 29-ին տարերքից տուժած տարածաշրջանում, օդերեւութաբանների կանխատեսմամբ, կտեղա 250 միլիմետր անձրեւ: Իշխանությունները նշում են, որ վտանգի գոտում Է հայտնվել ծովեզերքի՝ 1300 կիլոմետր երկարությամբ տարածքը: Տարերքի հետեւանքով երկրի հյուսիս - արեւելքում տասնյակ հազարավոր տներ մնացել են առանց Էլեկտրականության, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում