Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայ-ռուսական զորամիավորման պլաններում Սիրիայում համատեղ գործողությունների իրականացման հարց չկա. Վիգեն Սարգսյան

Հայ-ռուսական զորամիավորման պլաններում Սիրիայում համատեղ գործողությունների 
իրականացման հարց չկա. Վիգեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական զորամիավորման օպերատիվ պլաններում Սիրիայում համատեղ գործողությունների իրականացում չի դիտարկվում: Ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Մենք այս պահին էլ նման երկխոսություն չունենք: Մենք շատ ակտիվ փոխգործակցում են Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկելու հարցում, ունենք տարբեր մարդասիրական գործողությունների վերաբերյալ մի շարք ծրագրեր, սակայն Հայաստանում գտնվող ռուսական 102-րդ բազան Սիրիայում իրականացվող գործողություններում օգտագործելու հարց այս պահին չի դիտարկվում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է նախարարը:

Նա հավելել է` հարկավոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ Սիրիայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքի այլ երկրներում կա հսկայական հայկական համայնք: «Շատ հարցեր կան այդ համայնքների անվտանգությունն ապահովելու առումով: Սիրիայում իրադրության վերաբերյալ Հայաստանի բոլոր գործողությունները հաշվի են առնում նաև այդ հանգամանքը»,- եզրափակել է Վիգեն Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am