Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարճաժամկետ դիտորդական առաքելության պատվիրակությանը

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարճաժամկետ դիտորդական 
առաքելության պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մարտի 30-ին ընդունել  է ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների դիտարկման համար Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Իգնասիո Սանչես Ամորի գլխավորած պատվիրակությանը:

Արդարադատության նախարարը բարձր  է գնահատել Հայաստանի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջև առկա կայուն համագործակցությունը և կարևորել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում կազմակերպության իրականացվելիք առաքելությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արփինե Հովհաննիսյանը, ներկայացնելով կոնսենսուսի արդյունքում ընդունված Ընտրական նոր օրենսգրքով նախատեսված կարգավորումները, նշել է, որ արվել է առավելագույնը թափանցիկ ընտրություններ ունենալու և ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելու համար: 

Իգնասիո Սանչես Ամորը բարձր է գնահատել Ընտրական նոր օրենսգրքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններից գերակշիռ մասի  ընդունումը և վստահեցրել, որ առաքելությունն իր աշխատանքը կատարելու է անկողմանակալության սկզբունքով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am