Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

«Օսկարի» անցկացման կանոնները խստացվել են «Լա Լա Լենդի» հետ կապված սխալի պատճառով

«Օսկարի» անցկացման կանոնները խստացվել են «Լա Լա Լենդի» հետ կապված սխալի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օսկար» մրցանակի կազմակերպիչները կշարունակեն օգտվել PriceWaterhouseCoopers ընկերության ծառայություններից, չնայած մրցանակների հանձնման վերջին արարողության ժամանակ դափնեկրի սխալ հայտարարման  պատճառով ծագած սկանդալին: Այն ժամանակ «Լուսնի լույսի» փոխարեն լավագույն ֆիլմ Էր հայտարարվել «Լա Լա Լենդ» մյուզիքլը: Խառնաշփոթության մեղավոր Է ճանաչվել PriceWaterhouseCoopers ընկերության աշխատակից Բրայան Քուլինանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:  
Ընկերության հրապարակած հայտարարության համաձայն, ընկերություն, որն արդեն շատ տարիներ Է, ինչ զբաղվում Է Ամերիկյան կինոակադեմիայի անդամների ձայները հաշվելով, Քուլինանը շփոթել Է հաղթողների անուններով ծրարները:     
PriceWaterhouseCoopers ընկերության նախագահ Շերիլ Բուն Իսաաքսն «Օսկարի» կազմակերպիչներին հղած նամակում գրել Է, որ ընկերությունում սահմանվել են նոր կանոններ, որոնք, մասնավորապես, արգելում են ցանկացած շարժական սարքերի օգտագործումն արարողության հետնաբեմում: 
Ծրարների խառնաշփոթությունից բառացիորեն մեկ րոպե առաջ Բրայան Քուլինանին լուսանկարել են հեռախոսը ձեռքին, նա Twitter Էր ուղարկում դերասանուհի Էմմա Սթոունի լուսանկարը, որը խաղացել Է գլխավոր դերը «Լա Լա Լենդ» մյուզիքլում: Ընկերության նոր կանոնների համաձայն՝ այժմ արարողությանը կմասնակցեն PriceWaterhouseCoopers-ի ոչ թե երկու այլ երեք աշխատակիցներ: Երրորդ աշխատակիցը ռեժիսորի սենյակում կգտնվի մրցանակաբաշխության ողջ արարողության ընթացքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am