Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Պուտինը Թիլերսոնի հետ կքննարկի ահաբեկչության դեմ պայքարը

Պուտինը Թիլերսոնի հետ կքննարկի ահաբեկչության դեմ պայքարը

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավաստել Է, որ մտադիր Է հանդիպում անցկացնել ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ, եթե վերջինս ժամանի Մոսկվա, եւ քննարկել ահաբեկչության դեմ մղվող պայքարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Այո, անտարակույս, ահաբեկչության դեմ պայքարը մեր օրակարգի հանգուցային թեմաներից մեկն Է: Եթե պարոն Թիլերսոնը ժամանի (ես նրա հետ մինչ այդ հանդիպել եմ մի քանի անգամ, երկու  կամ երեք անգամ), մենք, իհարկե, հավանաբար, կքննարկենք այդ թեման»,-ասել Է նա՝ ելույթ ունենալով «Արկտիկա-երկխոսության տարածք» համաժողովի լիագումար նիստում:   
Պուտինը նշել Է, որ ահաբեկչության դեմ հաջողությամբ պայքարելու համար Ռուսաստանին անհրաժեշտ Է փոխգործակցություն ոչ միայն ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի, այլեւ Կենտրոնական հետախուզական վարչության եւ Պենտագոնի հետ: «Առանց գործընկերների հետ կառուցողական աշխատանքի, այդ ուղղություններով մենք հազիվ թե կարողանանք դրական արդյունքի  հասնել»,-հավելել Է նախագահը:
Նա նաեւ նշել Է, որ Ռուսաստանը մտադիր Է գործընկերային հարաբերություններ կառուցել ԱՄՆ-ի հետ: «Մենք Միացյալ Նահանգներին ընդունում եւ վերաբերվում ենք որպես մեծ տերության, որի հետ ցանկանում ենք հաստատել շատ լավ, գործընկերային հարաբերություններ»,-ասել Է ՌԴ նախագահը: «Ռուսաստանի վերաբերյալ մնացած ամեն ինչ սուտ Է ու հերյուրանք եւ սադրանքներ»,-ընդգծել Է նա: Պուտինն ասել Է, որ «հակառուսական խաղաթուղթը» որոշակի ուժերի կողմից ԱՄՆ-ում խաղարկվում Է իրենց քաղաքական դիրքերն ամրապնդելու համար: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am