Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նոր պայմանագիր կառաջարկի Իբրահիմովիչին

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նոր պայմանագիր կառաջարկի Իբրահիմովիչին

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել թիմի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Mirror-ը, անգլիական ակումբը պատրաստվում է ևս մեկ տարով երկարաձգել Իբրահիմովիչի պայմանագիրը`  նրան առաջարկելով տարեկան 20 միլիոն ֆունտ սթերլինգ աշխատավարձ:

Զլատան Իբրահիմովիչի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում, սակայն բրիտանական մամուլն արդեն իսկ ողողված է լուրերով, որ անգլիական ակումբը ցանկանում է թիմում պահել 35-ամյա հարձակվողին:

Իբրահիմովիչն Անգլիայի առաջնությունում մասնակցել է 28 խաղի` դառնալով 17 գոլի հեղինակ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am