Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հայաստանում մեկնարկել է «Արգենտինական գինու շաբաթ» խորագրով միջոցառումների շարքը

Հայաստանում մեկնարկել է «Արգենտինական գինու շաբաթ» խորագրով 
միջոցառումների շարքը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Արգենտինայի դեսպանատունը կազմակերպում է  արգենտինական գինուն նվիրված միջոցառումների շարք: Ապրիլի 17-23-ը նախատեսված «Արգենտինական գինու շաբաթ»-ը հագեցած կլինի տարատեսակ միջոցառումներով, որոնց շրջանակում մարդիկ հնարավորություն կունենան վայելելու արգենտինական նշանավոր «Մալբեկի» եւ այլ տեսակի գինիներ քաղաքի լավագույն ռեստորաններում եւ գինետներում` զգալի զեղչերով: 

Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան նշեց, որ առանձնահատուկ շաբաթ է սպասվում, քանի որ այն ներառելու է միջոցառումների առավել լայն շրջանակ՝ ի տարբերություն նախորդ տարվա: 

«Նախաձեռնության հիմնական գաղափարը հայ ժողովրդին արգենտինական մշակույթի, գինու, սպորտի, այլևայլ ձեռքբերումների մասին ավելի շատ տեղեկություն փոխանցելն է: Արգենտինան գինու արտադրության ոլորտում աշխարհում 5-րդ տեղն է զբաղեցնում, իսկ արտահանման մասով՝ 9-րդը,  այդ իսկ պատճառով հատկանշական ենք համարում եւս մեկ անգամ ցույց տալ, թե ինչքան կարեւոր է գինին արգենտինական մշակույթում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց դեսպանը:

Նրա խոսքով, սակայն, միջոցառումները լոկ գինու տեսականին ներկայացնելու համար չեն կազմակերպվել. դրանք նաեւ միտված են Հայաստանում մասնավոր սեկտորի հետ համագործակցության  խթանմանը, զբոսաշրջության  զարգացմանը:

«Մենք մի շարք հանդիպումներ, զրույցներ ենք ունեցել սննդի արտադրության ոլորտի կազմակերպությունների հետ եւ համոզվել, որ արգենտինական գինին իր տեղն ունի Երեւանում, որը կարեւոր տուրիստական կենտրոններից մեկն է համարվում»,-եզրափակեց նա:

Միջոցառումների շրջանակում ապրիլի 19-ին ռեստորանների անձնակազմերի համար կանցկացվի արգտենտինական գինու առանձնահատկությունների վերաբերյալ վերապատրաստում, ապրիլի 21-ին՝ «Արգենտինական ընթրիք», ապրիլի 22-ին էլ «Այրես» ռեստորանում հնարավորություն կտրվի մասնակցելու «Էմպանադաների, գինու եւ տանգոյի երեկոյի» եւ այլն:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am