Բելգիայում գրեթե 19 հազար մարդու կասկածում են ահաբեկիչների հետ կապեր ունենալու մեջ
14:46, 21 Ապրիլ 2017
ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայում, 2017 թվականի դրությամբ, 18 հազար 884 մարդ Է հիշատակվում այն մարդկանց վերաբերյալ ոստիկանության տվյալների բազայում, որոնք կասկածվում են ահաբեկիչների հետ կապեր ունենալու մեջ, ինչը 10 անգամ գերազանցում Է 2010 թվականի ցուցանիշը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 21-ին հայտնել Է RTL հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով Բելգիայի ՆԳ նախարարության տվյալները:
Նշված թվից ավելի քան 2,2 հազար անձինք դիտվում են որպես արմատականացման ենթարկվածներ, որոնք պոտենցիալ կերպով պատրաստ են կատարելու ագրեսիայի գործողություններ:
Բելգիայում 2016 թվականի մարտի 24-ից գործում Է ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակ՝ հնարավոր չորսից երրորդը:
Չորրորդ մակարդակը սահմանվել Է մարտի 22-ին Բրյուսելի օդանավակայանում եւ մետրոյում իրականացված ահաբեկչական գործողությունների օրը, իսկ երկու օր անց իջեցվել Է «երեք» նշագծին, որը ենթադրում Է ահաբեկչության «հնարավոր եւ հավանական» վտանգ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` AP
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում