Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ֆրանսիայի նախագահի աթոռի համար պայքարը կշարունակեն Մակրոնն ու Լը Պենը

Ֆրանսիայի նախագահի աթոռի համար պայքարը կշարունակեն Մակրոնն ու Լը Պենը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը հաղթել Է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում՝ հավաքելով ձայների 23,75 տոկոսը: Հանրապետության ներքին գործերի նախարարության այս տվյալները ներկայացրել Է Reuters գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ազգային ճակատի» նախագահ Մարին լը Պենն ստացել Է ձայների 21,53 տոկոսը՝ դառնալով երկրորդ փուլ անցած երկրորդ թեկնածուն: Աջ կենտրոնամետ «Հանրապետականներ» կուսակցությունից թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնն զբաղեցրել Է երրորդ տեղը՝ ստանալով ձայների 19,91 տոկոսը, չորրորդը՝ «Ըմբոստ Ֆրանսիա» ձախ արմատական շարժման առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնն Է, որի օգտին քվեարկել Է ընտրողների 19,64 տոկոսը: 
Ապրիլի 24-ին պաշտոնապես սկսվում Է նախընտրական արշավի նոր փուլը, այժմ պայքարը կծավալվի Մակրոնի եւ լը Պենի միջեւ: Վճռորոշ քվեարկությունը, օրենքի համաձայն, կկայանա առաջին փուլից ուղիղ երկու շաբաթ անց՝ մայիսի 7-ին: Դրա արդյունքներով կորոշվի Ֆրանսիայի 25-րդ նախագահի անունը, որը Ելիսեյան պալատում փոխարինի Ֆրանսուա Օլանդին, ով հրաժարվեց իր թեկնածությունն առաջադրել երկրորդ հնգամյա ժամկետի համար: 
Մակրոնը հաղթանակը տոնել Է Փարիզի «Ռոտոնդա» հանրաճանաչ սրճարանում: Երիտասարդ քաղաքական գործչի հետ միասին հյուրերին դիմավորել Է նրա տիկինը՝ Բրիժիտ Մակրոնը: 
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկ Մոգերինին Twitter-ի իր միկրոբլոգում նշել Է ընտրություններում Մակրոնի արձանագրած հաջող արդյունքը՝ հավելելով, որ դա «մեր սերնդի հույսն Է ու ապագան»:
Ինչպես հայտնել Է BFMTV հեռուստաալիքը, նախագահական ընտրությունների առաջին փուլի նախնական արդյունքների հրապարակումից հետո Փարիզում սկսված ցույցերի ընթացքում ոստիկանության հետ բախումների հետեւանքով վնասվածքներ են ստացել ակցիաների երկու մասնակիցներ:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների նախնական արդյունքների ֆոնին իենի նկատմամբ եվրոյի փոխարժեքը զգալի աճ Է արձանագրել՝ ամրապնդվելով 2,23 տոկոսով եւ հասնելով 119.69-119,73 իենի նշագծին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am