Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Արցախում անցկացվել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումներ

Արցախում անցկացվել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի 
ոգեկոչման միջոցառումներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցի օրը, վաղ առավոտից Արցախի հազարավոր քաղաքացիներ այցելել են Ստեփանակերտի՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին կառուցված Զանգակատուն-հուշակոթող` իրենց հարգանքի տուրքը մատուցելու Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին:

Առավոտյան հուշահամալիր են այցելել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պետական այրեր և հյուրեր, ովքեր ծաղիկներ ու ծաղկեպսակներ են խոնարհել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ տեղի է ունեցել նաև բարեխոսական Սրբոց նահատակաց և ոգեկոչման կարգ:

Նշենք նաև, որ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված` միջոցառումներ են անցկացվում նաև Արցախի բոլոր շրջաններում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am