Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Թուրքիան չի ճանաչելու ԵԽԽՎ որոշումը. Էրդողան

Թուրքիան չի ճանաչելու ԵԽԽՎ որոշումը. Էրդողան

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք չեն ճանաչելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից Թուրքիային մոնիթորինգի տակ առնելու որոշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նախագահն ասել է Reuters-ին:

Էրդողանը քննադատել է այն երկրներին, որոնք կոչ են անում վերջ տալ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններին: «Քանի դեռ Եվրոպան անկեղծ կլինի, Թուրքիան հավատարիմ կմնա բանակցային գործընթացին և ի տարբերություն ԵՄ-ի` ոչ մեկի դեմքին դուռը չի փակի»,- ասել է նա:

Էրդողանը հայտնել է նաև, որ եթե գործընթացն ավելի ձգձգվի, իրենք չեն հապաղի Եվրամիությանը երկրի անդամակցության հարցը տանել հանրաքվեի:

Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև սահմանադրական հանրաքվեին` ասելով, որ Սահմանադրական դատարանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրավունք չունեն գնահատական տալու հանրաքվեի արդյունքներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am