Մոսկվայում բացվել է Խորհրդային Միության հերոս Համազասպ Բաբաջանյանի թանգարանը
14:27, 26 Ապրիլ 2017
ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի Համազասպ Բաբաջանյանի անվան վարժարանում ապրիլի 26-ին տեղի ունեցավ Խորհրդային Միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Խորհրդային Միության հերոս Համազասպ Բաբաջանյանի թանգարանի և նրա հիշատակը հավերժացնող հուշատախտակի հանդիսավոր բացման արարողությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բացման արարողությանը ներկա է գտնվել ՌԴ-ում ՀՀ արտակարգ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում