Թրամփի փեսայի ընկերությունը պարտք Է վերցրել իսրայելցի միլիարդատերերից. NYT
10:56, 27 Ապրիլ 2017
ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահի փեսա եւ նրա ավագ խորհրդական Ջարեդ Քուշների Kushner Companies ընտանեկան ընկերությունն առնվազն 50 միլիոն դոլար Է փոխ առել Իսրայելի ամենահարուստ ընտանիքներից մեկից, որը գործարքներով Է զբաղվում ադամանդների շուկայում: Խոսքը վերաբերում Է միլիարդատեր Բենի Շտայնմեցին, որը քննության տակ Է Գվինեայի կառավարության անդամներին խոշոր կաշառքներ տալու կասկածանքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 26-ին այս մասին հայտնել Է New York Times թերթը:
Հրատարակությունն ուշադրություն Է հրավիրում այն բանի վրա, որ Kushner Companies-ը չի հայտնում, թե 2012 թվականին ընկերությունում որտեղից հայտնվեց190 միլիոն դոլարը Մանհեթենի ամենահեղինակավոր շրջաններում թանկարժեք անշարժ գույքի գնման համար: Հրատարակությունը պնդում Է, որ իրեն հաջողվել Է գլուխ հանել ֆիկտիվ օֆշորային ֆիրմաների բարդ սխեմայից, որոնց միջոցով անցել են փողերը, եւ պարզել, որ 50 միլիոն դոլարը տրամադրել Է 53-ամյա Ռազ Շտայնմեցը՝ Բենի Շտայնմեցի ազգականը:
New York Times-ի գնահատմամբ՝ սույն պատմությունը հղի Է Դոնալդ Թրամփի ավագ խորհրդականի մասնավոր եւ պետական շահերի բախմամբ: Պետության ղեկավարի փեսան տնօրինում Է նաեւ Մերձավոր Արեւելքի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ երկրի քաղաքականության հարցերը եւ այս առումով կարող Է հայտնվել Շտանյմեցների կայսրության գաղտնի շահապաշտպանության կասկածանքի ներքո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` AP
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում