Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Թրամփի փեսայի ընկերությունը պարտք Է վերցրել իսրայելցի միլիարդատերերից. NYT

Թրամփի փեսայի ընկերությունը պարտք Է վերցրել իսրայելցի միլիարդատերերից. NYT

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահի փեսա եւ նրա ավագ խորհրդական Ջարեդ Քուշների Kushner Companies ընտանեկան ընկերությունն առնվազն 50 միլիոն դոլար Է փոխ առել Իսրայելի ամենահարուստ ընտանիքներից մեկից, որը գործարքներով Է զբաղվում ադամանդների շուկայում: Խոսքը վերաբերում Է միլիարդատեր Բենի Շտայնմեցին, որը քննության տակ Է Գվինեայի կառավարության անդամներին խոշոր կաշառքներ տալու կասկածանքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 26-ին այս մասին հայտնել Է New York Times թերթը:  

Հրատարակությունն ուշադրություն Է հրավիրում այն բանի վրա, որ Kushner Companies-ը չի հայտնում, թե 2012 թվականին ընկերությունում որտեղից հայտնվեց190 միլիոն դոլարը Մանհեթենի ամենահեղինակավոր շրջաններում թանկարժեք անշարժ գույքի գնման համար: Հրատարակությունը պնդում Է, որ իրեն հաջողվել Է գլուխ հանել ֆիկտիվ օֆշորային ֆիրմաների բարդ սխեմայից, որոնց միջոցով անցել են փողերը, եւ պարզել, որ 50 միլիոն դոլարը տրամադրել Է 53-ամյա Ռազ Շտայնմեցը՝ Բենի Շտայնմեցի ազգականը:  
New York Times-ի գնահատմամբ՝ սույն պատմությունը հղի Է Դոնալդ Թրամփի ավագ խորհրդականի մասնավոր եւ պետական շահերի բախմամբ: Պետության ղեկավարի փեսան տնօրինում Է նաեւ  Մերձավոր Արեւելքի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ երկրի քաղաքականության հարցերը եւ այս առումով կարող Է հայտնվել Շտանյմեցների կայսրության գաղտնի շահապաշտպանության կասկածանքի ներքո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am