Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայաստանի կառավարությունն Աշխատանքային օրենսգրքում նախատեսում է արմատական փոփոխություններ

Հայաստանի կառավարությունն Աշխատանքային օրենսգրքում նախատեսում է 
արմատական փոփոխություններ

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն աշխատանքային հարաբերությունները կարգավորող օրենսդրության արմատական բարեփոխումներ է նախատեսում է: Գործադիրի նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, ինչպես նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը վերջերս ներկայացրել են Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկություններ, որոնք կոչված են թեթևացնել վարչական բեռը գործատուների համար:

«Այդ նախագծերի քննարկումները ցույց տվեցին, որ թեև դրանք պարունակում են խիստ անհրաժեշտ կարգավորումներ, սակայն խնդիրը շատ ավելի խորքային է, և Աշխատանքային օրենսգիրքը արմատական վերանայման կարիք ունի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Կարապետյանը:

Հաշվի առնելով վերոգրյալը, վարչապետն Աշխատանքի և սոցիալական հարցերի և Արդարադատության նախարարներին հանձնարարեց ստեղծել համատեղ աշխատանքային խումբ և 9-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել Աշխատանքային օրենսգրքի արմատական փոփոխությունների նախագիծ կամ նոր օրենսգիրք, որը համահունչ կլինի կառավարության կողմից որդեգրած ծրագրին և ժամանակակից եվրոպական մոտեցումներին:

Վարչապետը հորդորեց արագացնել արդեն իսկ մշակված օրենսդրական նախագծերի ընդունումը, որպեսզի այս իննամսյա ժամանակահատվածում հնարավոր լինի արձանագրել շոշափելի առաջընթաց նշված ուղղությամբ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am