Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Վարչապետն անբավարար է գնահատում անտառների կառավարման մակարդակը

Վարչապետն անբավարար է գնահատում անտառների կառավարման մակարդակը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարում կատարելագործել անտառների կառավարման ներկա մոդելը: Վարչապետը նշեց, որ այդ թեմայի հետ կապված ապրիլի 26-ին անց է կացվել խորհրդակցություն, քանի որ վերջին ժամանակներս հաճախ են բարձրաձայնվում մտահոգություններ` ապօրինի անտառահատումների վերաբերյալ:

«Անհրաժեշտ է կատարելագործել անտառների կառավարման ներկա մոդելը և համապատասխանեցնել կառավարման ժամանակակից պահանջներին: Այս պահին կառավարման ներկա մակարդակը գնահատում են անբավարար»,«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Կարապետյանը:

Նա հանձնարարեց գյուղատնտեսության նախարարին ախտորոշել անտառների պահպանության բնագավառում առկա խնդիրները, անտառների վերականգման ուղիները, ներկայացնել ժամանակակից կառավարման մեթոդների ու գործիքների մասին առաջարկություններ: Սերտ համագործակցելով բնապահպանական տեսչական մարմինների հետ, ներկայացնել ապօրինի անտառահատումների դեմ պայքարի միջոցառումների ծրագիր:

Բնապահպանական տեսչական մարմնի պետին հանձնարարվեց ուսումնասիրվել վերջին երեք ամիսներին մամուլում, սոցիալական ցանցերում բնապահպանական խնդիրների վերաբերյալ հրապարակումները, ուսումնասիրել և ներկայացնել հաշվետվություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am