Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

69 տարի միասին ապրած ամերիկացի ամուսինները վախճանվել են 40 րոպեի տարբերությամբ

69 տարի միասին ապրած ամերիկացի ամուսինները վախճանվել են 40 րոպեի տարբերությամբ

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Իլինոյսի նահանգից Իսահակ եւ Թերեզա Վաթքինները մահացել են գործնականում միաժամանակ, մեկ ժամվա ընթացքում, եւ մինչեւ վերջին շունչը ձեռք ձեռքի Էին բռնել: Նրանք միասին ապրել են 69 տարի: Այդ մասին լրագրողներին պատմել են նրանց հարազատները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Իսահակ Վաթքինը 91 տարեկան Էր, նրա կինը՝ Թերեզան, 89: 
«Մենք այնպես չԷինք ուզում, որ նրանք հեռանան»,- ասել Է Ուիլյամ Վաթքինի թոռը՝ խոսելով իր մերձավորների կյանքի վերջին րոպեների մասին:
«Միմյանց նկատմամբ նրանց սերն այնքան մեծ Էր, որ նրանք չկարողացան ապրել առանց մեկմեկու»,-ասել Է դուստրը՝ Կլարա Հեսքլինը, մահացած ծնողներին հրաժեշտի ընտանեկան արարողության ժամանակ:   
Տեղի հիվանդանոցի անձնակազմն ամուսիններին անգիտակից վիճակում գտել Է ապրիլի 22-ին, նրանց մահճակալները կողք-կողքի Էին, իսկ հարազատները միացրել են նրանց ձեռքերը:
Վաթքին ամուսիններն իրենց կյանքի ընթացքում դաստիարակել են երեք երեխաների եւ շատ Էին սիրում իրենց թոռներին, պատմել են հարազատները:
Իսահակ Վաթքինն աշխատում Էր մսամթերքի դիստրիբյուտոր, նրա կինը՝ Թերեզան, մատնահարդարման վարպետ Էր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am