«Լիվերպուլ»-ը հաստատել է, որ Ջերարդը գլխավորելու է մինչև 18 տարեկանների թիմը
21:47, 27 Ապրիլ 2017
ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լիվերպուլ»-ի նախկին կիսապաշտպան և ավագ Սթիվեն Ջերարդը հաջորդ մրցաշրջանում մարզելու է ակումբի մինչև 18 տարեկանների թիմը: Վերջին շրջանում 36-ամյա Ջերարդը, ով կարիերան ավարտել է նախորդ տարվա նոյեմբերին, որպես մարզիչ աշխատում է «Լիվերպուլ»-ի ակադեմիայում:
Ակումբի մանկապատանեկան թիմերից մեկը գլխավորելու մասին տեղեկատվություն է հայտնվել ապրիլին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այսօր արդեն ակումբը հայտարարել է այդ մասին պաշտոնական կայքում:
«Լիվերպուլ»-ի մինչև 18 տարեկանների թիմի մարզչի պաշտոնում Ջերարդը կփոխարինի Նիլ Կրիտչլին, որը կսկսի մարզել մինչև 23 տարեկանների թիմը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում