Ժան Միշել Բասկիայի կտավը Sotheby՚s-ի աճուրդում վաճառվել Է ռեկորդային 110,5 մլն դոլարով
11:23, 19 Մայիս 2017
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոհեմական նկարիչ Ժան Միշել Բասկիայի կտավը մայիսի 18-ին Նյու Յորքում 110,5 միլիոն դոլարով վաճառվել Է Sotheby՚s-ի աճուրդում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է France-Presse գործակալությունը: Նրա տեղեկատվությամբ՝ այդ գումարը դարձել Է ամենամեծը Բասկիայի վրձնի գործերի համար երբեւԷ վճարվածներից:
Վաճառված նկարն անվանում չունի եւ թվագրված Է 1982 թվականով: Երկնագույն ֆոնին սեւ ներկով նկարված են մարդու գլխի ուրվագծեր:
Բասկիան սկսել Է որպես գրաֆիտիստ նկարիչ, ավելի ուշ հռչակվել Է նեոԷքսպրեսիոնիզմի ոճի գործերով: Նա մահացել Է 1988 թվականին թմրադեղերի գերդոզավորումից 27 տարեկան հասակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-0-/34/
Ժան Միշել Բասկիա, նկար, Sotheby՚s, վաճառք, ռեկորդ
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում