Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Լիբանանի Խֆարդեբիան քաղաքում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված խաչ է օծվել

Լիբանանի Խֆարդեբիան քաղաքում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին 
նվիրված խաչ է օծվել

ԵՐԵՎԱՆ, 22  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում ՀՀ դեսպանության և Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Պատրիարքության հովանավորությամբ «Octopusteam» ակումբը՝ Խֆարդեբիանի քաղաքապետարանի և «Hye Riders» մարզական ակումբի հետ համագործակցությամբ, մայիսի 21-ին կազմակերպել է «Ծովի խորքից մինչև լեռան բարձունք» միջոցառումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Միջոցառման ընթացքում Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ձմեռային մարզաձևերի խոշորագույն կենտրոն՝ Լիբանանի Խֆարդեբիան քաղաքի վարչական տարածքի բլուրներից մեկի վրա տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված խաչի օծման արարողություն, որը կատարեց Բեյրութի պատրիարքության օգնական եպիսկոպոս Գևորգ Ասատուրյանը:

Միջոցառմանը ներկա էին Լիբանանի խորհրդարանի պատգամավորներ, Խֆարդեբիանի քաղաքապետը, կուսակցությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, արվեստի գործիչներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, ով շնորհակալություն հայտնեց «Opcopusteam» ակումբին յուրօրինակ նախաձեռնության համար՝ կարևորելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շարունակական բնույթը, որոնք քայլ առ քայլ պետք է առաջ մղեն մարդկության դեմ այդ ծանր հանցագործության ճանաչման գործընթացը: Դեսպանն իր խոսքում անդրադարձավ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ ակումբի կողմից երկու տարի առաջ կազմակերպված մեկ այլ միջոցառմանը, որի շրջանակներում խաչ էր տեղադրվել Միջերկրական ծովի հատակին: Սամվել Մկրտչյանը մեկնաբանեց տեղադրված երկու խաչերի ընտրության վայրերի խորհուրդը՝ նշելով, որ այդ կերպ ընդգծվում է սրբադասված 1.5 միլիոն նահատակների հիշատակի հարգումը և վերապրածների հառնումը:

Միջոցառման ավարտին մասնակիցները ծաղիկներ զետեղեցին խաչի առջև»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am