Մաշալյանը Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի 185 ամյակին նվիրված ընթրիքին կընթերցի Բեքչյանի ուղերձը
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հայտնել է, որ մայիսի 25-ին Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի 185 ամյակին նվիրված ընտթրիքի ժամանակ ընթերցելու է պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի ուղերձը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Մաշալյանն ասել է «Լույս» պարբերականին:
Բեքչյանն այս օրերին գտնվում է Գերմանիայում: Նա հայտարարել էր, որ չի վերադառնա Ստամբուլ, եթե պատրիարքի ընտրության գործընթացում որևէ տեղաշարժ չլինի:
Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը մայիսի 24-ին հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին՝ Ստամբուլ հրավիրելով տեղապահ ընտրված Բեքչյանին, որվեսզի վերջինիս նախաձեռնությամբ սկսվի պատրիարքի ընտրության գործընթացը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում