Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում ստեղծվում է կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմին

Հայաստանում ստեղծվում է կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն քննարկեց և հավանություն տվեց «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» օրինագծերի փաթեթին: Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ նախագծով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա ստեղծվում է կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմին, որն իրականացնելու է կոռուպցիայի կանխարգելման, այդ թվում՝ էթիկայի, շահերի բախման, անհամատեղելիության պահանջների, բարձրաստիճան պաշտոնատար անձի և հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումների պահպանմանը և այլն:

«Արմենպրես» հաղորդմամբ, Հովհաննիսյանն ասաց, որ այս մարմինն օժտված է լինելու անհրաժեշտ գործիքակազմով, այդ թվում՝ պատժամիջոցների կիրառման կարողությամբ: Նախագծով պարտադիր հայտարարագրում է նախատեսվում նաև այն հանրային ծառայողների համար, որոնք թեպետ բարձրաստիճան պաշտոնյա չեն, սակայն իրենց գործունեությամբ ընդգրկված են ռիսկային գոտում՝ գնումների գործընթաց, քննիչներ, դատախազներ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծի փաթեթի մշակմանն ակտիվորեն մասնակցել է նաև ներկայում ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, Արթուր Հովհաննիսյանը խնդրեց նրան ճանաչել որպես նախագծերի համահեղինակ և ԱԺ-ում հիմնական զեկուցող նշանակել հենց նրան:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երկօրյա ժամկետ խնդրեց՝ հստակություններ մտցնելու ու իրենց ներկայացրած առաջարկությունների ճակատագիրն իմանալու համար, ԿԲ նախագահն էլ խնդրեց իրենց կարծիքներն էլ հաշվի առնել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am