Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Իրանը կմիանա նավթային գործարքի երկարացման վերաբերյալ ՕՊԷՔ-ի ցանկացած որոշման

Իրանը կմիանա նավթային գործարքի երկարացման վերաբերյալ ՕՊԷՔ-ի ցանկացած որոշման

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը կմիանա նավթի հանույթի կրճատման համաձայնագրի երկարացման վերաբերյալ ՕՊԷՔ-ի ցանկացած որոշման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին ասել Է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն:
«Մենք խնդիր չունենք երկարացման երեք տարբերակներից որեւԷ մեկի հետ, լինի դա վեց, ինը կամ 12 ամսով»,-նշել Է նա:
Զանգանեն նաեւ հայտնել Է, որ Իրանը շահագրգռված Է տարածաշրջանից դուրս իր նավթի մատակարարումների դիվերսիֆիկացմամբ: 
«Մեր քաղաքականությունն ուղղված Է նավթի արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը: Մենք չենք ցանկանում հույսը դնել Ասիայի երկու-երեք երկրներում նավթի իրացման վրա, ինչպես դա եղել Է նախկինում, այլ ձգտում ենք գնորդների բազմազանության»,-ընդգծել Է Զանգանեն՝ մեկնաբանելով ասիական շուկայում Իրանի բաժնի նվազումը եւ նրա բաժնի ավելացումը եվրոպականում: 
Զանգանեի կարծիքով՝ բարել նավթի դիմաց 55-60 դոլար գնի մակարդակը օպտիմալ Է ՕՊԷՔ-ի համար: 
«ՕՊԷՔ-ի բոլոր անդամների համար, ինչպես ես եմ հասկանում, բարելի դիմաց 55, առավելագույնը 60 դոլարի սահմաններում գնի մակարդակն օպտիմալ Է ՕՊԷՔ-ի համար»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am