Եվրամիությունը եւ ԱՄՆ-ը պայմանավորվեցին ակտիվացնել պայքարը ԻՊ-ի դեմ
15:43, 25 Մայիս 2017
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի եւ Եվրամիության ինստիտուտների ղեկավարները Բրյուսելում կայացած հանդիպմանը պայմանավորվել են ակտիվացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մղվող պայքարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է ԵՄ-ի մի աղբյուր:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 25-ին Բրյուսելում հանդիպում Է ունեցել Եվրախորհրդի եւ Եվրահանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկի եւ Ժան Կլոդ Յունկերի հետ: Ավելի ուշ նրանց միացել են ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին եւ Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին:
«Հակաահաբեկչության հարցի շուրջ համաձայնություն Է ձեռք բերվել ԴԱԻՇ-ի դեմ պայքարն ակտիվացնելու վերաբերյալ»,-հայտարարել Է աղբյուրը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը նաեւ իր հավանությունն Է հայտնել ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ԵՄ-ի դիրքորոշմանը: «Քննարկվել Է՝ ինչպես շարունակել աշխատանքը՝ հիմնվելով արդեն առկա լավ համագործակցության վրա»,-նշել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում