Կառավարությունը հաստատեց ամառային զորակոչի անցկացման կարգը
15:54, 25 Մայիս 2017
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը հաստատեց 2017 թվականի ամառային զորակոչի անցկացման կարգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ պաշտպանության փոխնարար Արա Նազարյանը նշեց, որ կազմակերպչական աշխատանքներն իրականացվելու են համապատասխան գերատեսչությունների հետ միասին:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել 2017 թվականի մայիս-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ-ում ամառային զորակոչի սահմանված կարգով անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև ՀՀ վարչատարածքային միավորներում ամառային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգումը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում