Թրամփը հավաստել Է, որ 2020 թվականին ընտրությունների կգնա Փենսի հետ տանդեմով
09:46, 19 Օգոստոս 2019
ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավաստել Է, որ 2020 թվականին նախագահական ընտրությունների կգնա փոխնախագահ Մայք Փենսի հետ տանդեմով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Լրագրողները հարցրել են, թե Թրամփը ցանկանում Է արդյոք Փենսին փոխարինել ուրիշով որպես ընտրություններում թեկնածու: «Ես այդ մասին չեմ Էլ մտածի»,- ասել Է Թրամփը:
«Ո՛չ, ես շատ գոհ եմ Մայք Փենսից: Մայք Փենսը հիանալի փոխնախագահ Է»,- հավելել Է Միացյալ Նահանգների նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում