Nike, Adidas-ը եւ այլ ընկերություններ Թրամփին խնդրել են չեղարկել չինական ապրանքների նոր մաքսերը
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոշիկի արտադրության 200-ից ավելի ընկերություններ նամակ են հղել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին չինական ապրանքների նոր մաքսեր չսահմանելու խնդրանքով, որոնք պետք Է ուժի մեջ մտնեն սեպտեմբերի 1-ին: Այդ մասին իր կայքում հայտնել Է CNN հեռուստաընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նոր մաքսերը թաքնված հարկ են, որը պետք Է վճարեն ԱՄՆ-ի քաղաքացիներն ու նրանց ընտանիքները»,- ասված Է նամակում: Նշվում Է, որ Թրանփին ուղղված դիմումն ստորագրել են այնպիսի հայտնի ընկերություններ, ինչպիսիք են Adidas-ը, Nike-ը, Crocs-ը եւ Converse-ը:
Նամակը նաեւ ուղարկվել Է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին եւ բարձրաստիճան այլ պաշտոնատարների, որոնք մասնակցում են Չինաստանի հետ առեւտրական բանակցություններին: Թրամփն օգոստոսի 1-ին հայտնել Է, որ սեպտեմբերի 1-ից 10 տոկոսի չափով նոր մաքսեր Է սահմանում ՉԺՀ-ից ներկրվող ապրանքների համար՝ 300 միլիարդ դոլար արժողությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում