Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հրշեջները մարել են նախկին ձեթի գործարանի տանիքում բռնկված հրդեհը

Հրշեջները մարել են նախկին ձեթի գործարանի տանիքում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 9-ին, ժամը 11:23-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Արտաշիսյան փողոցում գտնվող պահեստի տանիքից ծուխ է նկատվում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ, Երևան քաղաքի և Փրկարարական ուժերի վարչությունների Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և մեկ ավտոսանդուղք:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նախկին ձեթի գործարանի տանիքում (մոտ 2500 քմ)։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 12:50-ին, մարվել՝ 15։00-ին: Տանիքում այրվել են ձյութի շերտ (մոտ 200 քմ) և կից շինության տանիքում կուտակած աղբ (մոտ 20 քմ)։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am