Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում

Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի 
հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աննշան է համարում Ուկրաինայում խաղաղության հասնելու բանակցությունների արդյունավետությունը՝ առանց այդ գործընթացին Ռուսաստանի մասնակցության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է РИА-Новости-ն:

Ուկրաինայում խաղաղության հաստատման գործընթացին Էրդողանն անդրադարձել է մայիսի 8-ին Անկարայի նախագահական համալիրում՝ Լեհաստանի պետնախարար, Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Սեվիերայի և ազգային անվտանգության հարցերով Ռումինիայի նախագահի խորհրդական Իոն Օպրիշորի հետ հանդիպման ընթացքում:

«Նախագահ Էրդողանը նշել է, որ Ուկրաինայի հարցին Թուրքիայի մոտեցումը նման է Լեհաստանի և Ռումինիայի դիրքորոշումներին: Նա արձանագրել է, որ ուկրաինա-ռուսական պատերազմում խաղաղության հաստատման հարցում որևէ առաջընթաց չի գրանցվել: Ընդգծել է կողմերին արժանապատիվ ելքի և խաղաղության հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությունը: Նշել է, որ առանց Ռուսաստանի մասնակցության՝ խաղաղության միակողմանի նախաձեռնությունները հաջողությամբ պսակվելու քիչ հնարավորություն ունեն»,- նշված է Թուրքիայի ղեկավարի գրասենյակից РИА-Новости-ի ստացած հայտարարությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am