Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Անգլիայի ազգային բալետի հյուրախաղերից գոյացած հասույթը կուղղվի երևանյան բալետային փառատոնին

Անգլիայի ազգային բալետի հյուրախաղերից գոյացած հասույթը կուղղվի երևանյան 
բալետային փառատոնին

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ակրամ Խանի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբ՝ Երևանում գտնվող Անգլիայի ազգային բալետի հյուրախաղերից գոյացած հասույթը կուղղվի երևանյան բալետային փառատոնին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնից՝ նշելով, որ Անգլիայի ազգային բալետը «Ժիզել» բալետային ներկայացմամբ Երևանում է՝ քաղաքապետի հրավերով։

Բալետային ամենադրամատիկ ու ամենախորհրդավոր շուրջ երկդարյա պատմությունը Ակրամ Խանի փիլիսոփայությամբ դարձել է 21-րդ դարի գլուխգործոց: Երկու օր և երեք ներկայացում՝ Օպերային թատրոնի բեմում: Թատերախումբը Երևանում է գեղարվեստական, ստեղծագործական, տեխնիկական 90 հոգանոց կազմով: 

Անգլիայի ազգային բալետի երևանյան հյուրախաղերը բացառիկ են ու պատմական: Երևանը 11-րդ մայրաքաղաքն է աշխարհում, որն ընդունում է անգլիական թատերախմբին։

Մշակութային նախագիծը կարևոր է նաև իր կրթական նշանակությամբ՝ հանդիսատեսին մատուցելով միայն բարձրարժեք արվեստ:

Հատուկ ներկայացման համար օդային, ծովային և ցամաքային ճանապարհով շուրջ 25 տոննա ռեկվիզիտ, դեկորացիա, լուսային-ձայնային տեխնիկական միջոց է բերվել Երևան:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am