Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ռեժիսոր Հայկ Կբեյանի «7 օր, 7 գիշեր» կատակերգությունն արդեն մեծ էկրանին է

Ռեժիսոր Հայկ Կբեյանի «7 օր, 7 գիշեր» կատակերգությունն արդեն մեծ էկրանին է

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Հայկ Կբեյանի «7 օր, 7 գիշեր» կատակերգությունը, որը միտված է հայկական մշակույթի, հայկական հարսանեկան ավանդույթների տարածմանը, մայիսի 16-ից մեծ էկրանին է:

«Ֆիլմն ընտանեկան արժեքների, ընտանիքի ինստիտուտի կարևորության մասին է։ Ես չեմ հիշում նման ժանրի որևէ այլ ֆիլմ, որտեղ մանրամասն ներկայացվի հայկական ավանդական հարսանիքը, ցուցադրվի ամեն օրն իր խորհրդով։ Ֆիլմին լրացուցիչ արժեք է հաղորդել «Նուբար» ազգագրական երգի անսամբլը. արտիստները մաքրամաքուր հայկական ստեղծագործություններ են կատարել ամբողջ ֆիլմի ընթացքում։ Ամեն արարողության հետ կապված թեմատիկ երգեր են հնչել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կինոնկարի փակ դիտմանը նշել է Հայկ Կբեյանը։

1 (8).jpg (398 KB)

Սցենարիստ Նարեկ Ավագյանի խոսքով՝ ֆիլմում պարզ հնչում է միտքը, թե ինչու են հայկական ընտանիքներն ամուր։   ««7 օր, 7 գիշեր»-ի շնորհիվ մենք աշխարհին ճանաչելի կդառնանք որպես ամուր ընտանիքների երկիր։ Ֆիլմը ստեղծելիս օգտվել ենք հատուկ գրականությունից, մեզ օգնել են մասնագետներ՝ վերարտադրելու ամբողջ 7 օրվա և 7 գիշերվա արարողակարգը։ Ամեն օրն ունի իր նպատակը: Այնքան հետաքրքիր է. ոչ մի ավանդույթ հենց այնպես չէ ստեղծված»,-հավաստիացնում է Նարեկ Ավագյանը։

Ըստ նրա՝ մարդիկ տեսնելու են լավ ֆիլմ, որն ունի  լավ պատմություն, յուրահատուկ խորհուրդ և հետաքրքիր դրամատիկ ընթացք։ «7 օր, 7 գիշեր»-ը փորձ է հայկական այս ավանդույթը դարձնել միջազգային և գուցե ինչ-որ բան փոխել աշխարհում դեպի լավը։

1 (7).jpg (82 KB)

Ֆիլմի հերոսներից Հովհաննեսը հանրահայտ ազգագրագետ է, որի կյանքի ողջ նպատակը հայկական ազգային մշակույթի տարածումն ու պահպանումն է։ Երկարամյա աշխատանքի արդյունքում  նրան ի վերջո հաջողվում է Հայաստան հրավիրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագետներին՝ 7 օր և 7 գիշեր տևող հայկական ավանդական հարսանիքը որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգություն գրանցելու համար: Հենց առաջին օրը Հովհաննեսը լուրջ վնասվածք է ստանում իր օգնականի անփութության ու մի ռուս ընտանիքի պատճառով, որին նա պետք է օդանավակայանից հասցներ հյուրանոց։  Այժմ  նրա գործը պիտի ավարտին հասցնի ռուս ընտանիքը, սակայն ընտանիքում առկա մթնոլորտը՝ ամուսինները կանգնած են ամուսնալուծության եզրին,  Հովհաննեսի անլուրջ օգնականն ու հարսանեկան ծեսերը ներկայացնող թատերախմբի ներքին անհամաձայնությունները ամեն բան վերածում են իսկական քաոսի։

1 (6).jpg (162 KB)

Ֆիլմը նկարահանվել է Հայաստանում։ Ստեղծագործական թիմը հույս ունի, որ կինոնկարի շնորհիվ 7 օր, 7 գիշեր հարսանիքի կոնցեպտը կվերականգնվի մեզանում և տարածում կստանա։

Բեմադրող ռեժիսորը Հայկ Կբեյանն է, բեմադրող օպերատորը Արթուր Ուստյանն է: Պրոդյուսերներն են Սարիկ Անդրեասյանը, Ղևոնդ Անդրեասյանը, Տիգրան Համբարձումյանը, Գեորգի Շաբանովը, սցենարը՝ Նարեկ Ավագյանի, կոմպոզիտորը Վահե Գրիգորյանն է։ Դերերում՝ Զոյա Բերբեր, Սերգեյ Մարին, Արման Նավասարդյան, Արմեն Մարգարյան, Լևոն Հարությունյան, Սոֆիա Պետրովա, Եգոր Նիկոլենկո, Ալինա Բարկալովա, Յուլիա Շարովա: Ֆիլմի պաշտոնական սաունդթրեքի հեղինակը  «Hayat Project»-ն է։

1 (9).jpg (382 KB)

Հայաստանյան պրեմիերային զուգահեռ ֆիլմը կներկայացվի նաև մի շարք ԱՊՀ երկրներում։

1 (2).jpg (146 KB)

1 (5).jpg (111 KB)

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am