Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև փոխգործակցության զարգացման աշխատանքը

Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև 
փոխգործակցության զարգացման աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Չինաստանի միջև փոխգործակցության զարգացման, ինչպես նաև ԵԱՏՄ-ի և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության զարգացման ծրագրերի միավորման աշխատանքը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ասված է գործընկերության խորացման մասին համատեղ հայտարարության մեջ, որն ստորագրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը։

«Շարունակել Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի միջև փոխգործակցության հետագա զարգացման աշխատանքը՝ մի կողմից ԵԱՏՄ-ի և նրա անդամ երկրների և մյուս կողմից՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության՝  2018 թվականի մայիսի 17-ի համաձայնագրի իրականացման շրջանակներում, ինչպես նաև ԵԱՏՄ-ի և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության զարգացման պլանների կապակցման ուղղությամբ՝ եվրասիական տարածաշրջանում տրանսպորտային կապակցվածության համապարփակ համագործակցության խորացման և ամրապնդման նպատակով»,- նշված է փաստաթղթում։

Բացի այդ, կողմերը պայմանավորվել են շարունակել եռակողմ փոխգործակցությունը՝ համաձայն այն սկզբունքների, որոնք ամրագրված են Ռուսաստանի, Չինաստանի և Մոնղոլիայի միջև միջնաժամկետ հեռանկարում համագործակցության զարգացման ճանապարհային քարտեզում, ինչպես նաև Ռուսաստան-Մոնղոլիա-Չինաստան տնտեսական միջանցքի ստեղծման ծրագրի իրականացման շրջանակներում:

Կողմերը կշարունակեն աշխատանքը Մեծ եվրասիական գործընկերության և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության զուգահեռ և համակարգված զարգացման մասին երկու երկրների ղեկավարների պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ՝ Եվրասիայի պետությունների կայուն ինքնիշխան սոցիալ-տնտեսական զարգացման համար պայմանների ստեղծման նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am