Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Զելենսկին այցելել է Խարկով՝ այնտեղ տիրող իրավիճակն անվանելով «չափազանց բարդ»

Զելենսկին այցելել է Խարկով՝ այնտեղ տիրող իրավիճակն անվանելով «չափազանց 
բարդ»

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Ուկրաինայի հյուսիս-արևելքում գտնվող Խարկով քաղաք՝ մարտի դաշտում իրավիճակը բնութագրելով որպես «չափազանց բարդ»։ Որոշում է կայացվել ուժեղացնել Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական Telegram ալիքում։

«Այսօրվա դրությամբ Խարկովի մարզում իրավիճակն, ընդհանուր առմամբ, վերահսկելի է, մեր զինվորները զգալի կորուստներ են տալիս զավթիչներին։ Բայց ուղղությունը մնում է չափազանց բարդ․ մենք ուժեղացնում ենք մեր ստորաբաժանումները», - գրել է Զելենսկին հրամանատարների, զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների և մարզի իշխանությունների հետ հանդիպումից հետո։

Ռուսական զորքերը Խարկովի մարզի սահմանամերձ շրջաններում ինտենսիվ մարտեր են մղում մայիսի 10-ից։ Գնդակոծությունների պատճառով մարզից մի քանի հազար մարդ է տարհանվել։ Հատկապես ծանր մարտեր են ընթանում Վոլչանսկ քաղաքի մոտ։ Ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի՝ վերջին օրերին հնարավոր է եղել կայունացնել իրավիճակը և ռուսական ուժերին թույլ չտալ գրավել քաղաքը։

Ռուսաստանն իր հերթին հաղորդել է, որ հարձակման սկզբից ի վեր մարզում վերահսկողության տակ է առել 12 գյուղ։ Այժմ, ըստ ռուսական լրատվամիջոցների, ՌԴ ուժերը փորձում են գրավել Լիպցի գյուղը, որը գտնվում է Խարկովից 30 կմ հեռավորության վրա։

Մարտի դաշտում իրավիճակի վատթարացման պատճառով Վլադիմիր Զելենսկին մայիսի 15-ին հետաձգել է իր օտարերկրյա այցերը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am