Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ

Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների 
հետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուսանողների ու երիտասարդության օրվան ընդառաջ անմիջական միջավայր էր Երևանի պետական համալսարանում, որտեղ բուհի ուսանողները, որոնք կրթաթոշակ են ստացել Բիբլոս Բանկ Արմենիայից, հանդիպեցին Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանի հետ։

Բանկը և բուհը միասին նախագծեր անելու հաջող փորձ ունեն։ 2023 թ. Բանկի 15-ամյակի շրջանակում իրականացվող ամենակարևորը նախագծերից էր համալսարանի հետ ստորագրված համագործակցության հուշագիրը։ Դրա շրջանակում 2023-2024 ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ՝ 1 միլիոն դրամի չափով, իսկ ևս 5 ուսանող՝ ուսման վարձի փոխհատուցում։

DSC09532.JPG (789 KB)

Մայիսի 16-ը Հայաստանում Ուսանողների և երիտասարդության, ինչպես նաև ԵՊՀ հիմնադրման օրն է, ինչի առթիվ էլ հավաքված ուսանողները կիսվեցին, թե ինչպես է Բանկի կողմից տրամադրված կրթաթոշակը էլ ավելի մոտիվացրել իրենց։

DSC09183.JPG (675 KB)

Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը հանդիպումից հետո նշեց, որ տպավորված է երիտասարդներով։

«Շատ ուրախ ենք համալսարանի ընձեռած հնարավորության համար, որը թույլ տվեց հանդիպել Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից կրթաթոշակ ստացած ուսանողների հետ։ Տպավորված եմ հանդիպումով և հուսով եմ՝ կրթաթոշակը երիտասարդներին կօգնի հասնել իրենց նպատակներին։ Բիբլոս Բանկ Արմենիան շատ է կարևորում ակադեմիական կրթությունը, և կրթաթոշակային այս նախաձեռնությունը ևս մեր ուշադրության կենտրոնում է»,- ասաց Հայկ Ստեփանյանը։

Հանդիպմանը ներկա էր նաև ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, որի խոսքով, բուհը կարևորում է Բիբլոս Բանկ Արմենիայի հետ համագործակցությունը, ինչը խթանում է գործատուի և կրթության միջև կապը։

DSC09096.JPG (883 KB)

«Այսօր ուսանողների հետ զրույցում ևս մեկ անգամ շեշտեցինք, որ այս կրթաթոշակը նաև պատասխանատվություն է, որովհետև նրանք պետք է կարողանան կրթության արդյունքները հետագայում ծառայեցնել իրենց կարիերայի առաջընթացին։ Եվ նման համագործակցությունները համալսարանի և գործատուի միջև ստեղծում են լայն հնարավորություններ բոլորի համար։ Ես կարծում եմ այս հնարավորությունը մեր ուսանողները լավագույնս կօգտագործեն, և Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից տրամադրված կրթաթոշակները կծառայեն իրենց նպատակին»,- նշեց Հովհաննես Հովհաննիսյանը։

Նախաձեռնությունը շարունակական է․ հաջորդող տարիների ընթացքում ևս Բիբլոս Բանկ Արմենիան կրթաթոշակներ կտրամադրի ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի  բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին։

GSC08927.JPG (560 KB)

Կարևորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բիբլոս Բանկ Արմենիան շարունակ ներդրում է կատարում առողջ,  բարգավաճող համայնքներ կառուցելու գործում՝ իրականացնելով մի շարք ԿՍՊ ծրագրեր և կրթական նախագծեր:

Կրթաթոշակների և ուսման վարձի փոխհատուցման ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ  այստեղ :

DSC09208.JPG (824 KB)

DSC09239.JPG (905 KB)

DSC09356.JPG (684 KB)

DSC09481.JPG (740 KB)

DSC09653.JPG (869 KB)

DSC09750.JPG (679 KB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am