Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոգանգեին

ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի 
գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոգանգեին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը մայիսի 15-ին ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոգանգեին

440857924_896960819139506_4976839697734319633_n.jpg (165 KB)

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ Սահմանադրական դատարանից։

Ողջունելով քաղաքավարական այցով Սահմանադրական դատարանում գտնվող բարձրաստիճան հյուրին՝ Դիլանյանն ընդգծել է ՀՀ Սահմանադրական դատարանի և Եվրոպայի խորհրդի միջև առկա արդյունավետ համագործակցությունը, ինչի ապացույցն են համատեղ իրականացված մեծածավալ ծրագրերը։

Սահմանադրական դատարանի նախագահը կարևորել է, որ 2023-2026 թվականներին Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցությամբ իրականացվող «Գործողությունների ծրագրի» շրջանակներում սահմանադրական արդարադատության ոլորտում նախանշված նոր ծրագրերը համահունչ են Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգին։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ծրագրերի մանրամասները քննարկել աշխատակազմերի ձևաչափով։

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ընդգծելով, որ ՀՀ Սահմանադրական դատարանն ու Եվրոպայի խորհուրդն արդարադատության ոլորտում վստահելի գործընկերներ են։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am