ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
20:01, 16 Մայիս 2024
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվան Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդ Անդրիան Քոգիլին պերսոնա նոն գրատա է հայտարարել՝ ի պատասխան Լոնդոնի նմանատիպ քայլի։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով ՌԴ արտգործնախարարության տարածած հայտարարությանը։
«Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան պաշտպանական կցորդ Անդրիան Քոգիլը հայտարարվել է պերսոնա նոն գրատա՝ ի պատասխան Լոնդոնի նմանատիպ քայլի։ Նա մեկ շաբաթվա ընթացքում պետք է լքի Ռուսաստանի Դաշնության տարածքը», - նշվում է հաղորդագրության մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում